ՄամուլՏեսանյութ

3-րդ մասում քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար (Տեսանյութ)

3-րդ մասում քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար

Շենգավիթ համայնքում այսօր` հունիսի 7-ին, ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի, ով դիմակ չի կրել: Մինչ բերման ենթարկելը վիճաբանություն է  սկսվել ոստիկանների եւ երիտասարդի հարազատների միջեւ:

NEWS.am-ի հետ զրույցում բերման ենթարկվող երիտասարդը պնդել է, որ իր դիմակը պոկվել է եւ ինքը թաշկինակով է բերանը փակել, որպեսզի դեղատնից նոր դիմակ կրի:

«Մասկես ընկել էր, կտորը դրել էի  բերանիս, քանի որ չէի հասել ապտեկա, եկել տանում են բաժին»,-ասաց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով