Շոու-բիզնես

2 օր դադար էր. մի քիչ լավ չէի․ Նազենի Հովհաննիսյան

2 օր դադար էր. մի քիչ լավ չէի․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար և գրառում կատարել։

«Ես էդ պահերից եմ կառչում, որ մի քիչ գոնե բալանսը պահեմ, այլապես անհնարին կլիներ:

…շատ բան չեմ ասում, էլ մեծ մասը չեմ էլ գրում… ամեն ինչ ասված է ու խոսված, խոցերը դրանից ցավոք չեն բուժվում:

Բայց էնքան երազանք ու սիրուն նախագիծ ունեմ, որ ամեն օր փշուր-փշուր են լինում էս համատարած անլուծելի աղմուկ- քաոսից… ու ամեն օր փշուր-փշուր հավաքում եմ, որ ամբողջացնեմ, ծնունդ տամ:

Մեր պատերազմը չի դադարի երբեք:

Մեր պատերազմը նախ հայի տեսակի պատերազմն է՝ ինքն իր հետ, իր դեմ, իր պատճառով:

Պատմությեւնը չի կրկնվում. հարցրեք լուրջ պատմաբաններին, բայց այն կարող է հատվել պատմության խաչմերուկներում և ավելի վատ ընթացք ունենալ, եթե սխալ, անմտածված ճամփով գնաս:

Մենք բոլորս շիվար կանգնած ենք խաչմերուկին. ու յուրաքանչյուրն ինչ-որ խառը ճամփա է ընտրում… չիմացության ճամփան է. մոլոր:

Փշուր- փշուր մեր ապրածի պատառիկները պիտի թողնենք ճամփեքին, որ հետևից եկողը գոնե չմոլորվի., թե նպատակ չունի, գոնե ճանապարհ ունենա:

2 օր դադար էր. մի քիչ լավ չէի…

Նարեկ չէի ձայնագրում ու ՏԳ- ում չէի ներբեռնում. այսօր անպայման նոր Բան-ը կկարդամ ու կներբեռնեմ …

Մի փշրվեք…

դեռ շատ անելիք կա…

դեռ գոնե մի կես կյանք ապրելիք կա…»:

Կիսվել էջում