Աշխարհ

«Ֆրանսիան այլևս չի կարող դերակատար լինել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում». Ալիև

«Ֆրանսիան այլևս չի կարող դերակատար լինել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում». Ալիև

Ադրբեջանը կտրականապես դատապարտում և մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին։

Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում.

pashinyan aliev 1

«Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքով պայմանավորված՝ այլևս հնարավորություն չենք տեսնում, որ Ֆրանսիան որևէ դեր խաղա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է նա, փոխանցում է ТАСС-ը:

Ավելի վաղ Մակրոնը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մասին, Ռուսաստանի դերն ապակայունացնող էր անվանել։

Կիսվել նյութով