Մամուլ

Օրենքով կպատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են վարկաբեկել ինձ․ Տիգրան Արզաքանցյան

Օրենքով կպատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են վարկաբեկել ինձ․ Տիգրան Արզաքանցյան

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Վերջին օրերին վերսկսվել է իմ անձի հետ կապված ստահոդ տեղեկությունների տարածումը, որի նպատակն է վարկաբեկել իմ և իմ ընտանիքի բարի համբավը:

Տեղեկացնում եմ, որ, այո, ես դիմում եմ ներկայացրել պատկան մարմիներին, որ օրենքով պատժվեն բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են վարկաբեկել ինձ:

Օրենքի առաջ բոլորը հավասար են, և պետք է բոլորը պատժվեն իրենց կատարած արարքների համար:

Սիրելի՛ լրագրողներ,

Բազմիցս նշել եմ, այժմ կրկնում եմ՝ ես միշտ հասանելի եմ ձեր համար:

Իմ հետ կապված յուրաքանչյուր տեղեկատվություն հրապարակելուց առաջ կարող եք ճշտել թե՛ իմ հետ, թե՛ «Ուժը Հայրենյաց» կուսակցության միշտ հասանելի աշխատակազմի միջոցով:

Անհրաժեշտության դեպքում հանդես կգամ նոր հայտարարություններով»։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի բացահայտման վերաբերյալ։

Մասնավորապես՝ նշվում էր՝ տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։

Կիսվել էջում