Մամուլ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Օգոստոսի 18-ին, 19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, օգոստոսի 19-ին, 20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 18-23-ի երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում 12-15 մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 18-ին, օգոստոսի 19-ին, 20-ին, 23-ին՝ կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել էջում