ՄամուլՏեսանյութ

ՔՊ-ին 65 տոկոս ձայն ենք տվել, ո՞ւր են մեր հողերը. ափաշքարա խաբեցին. Հաղթանակ թաղամասի բնակիչ (Տեսանյութ)

ՔՊ-ին 65 տոկոս ձայն ենք տվել, ո՞ւր են մեր հողերը. ափաշքարա խաբեցին. Հաղթանակ թաղամասի բնակիչ (Տեսանյութ)

Արտահերթ ընտրություններից առաջ մենք հրավիրեցինք պատգամավորներին, քանի որ մեր մոտից առաջադրվել էր Հրաչյա Հակոբյանը, իրեն մեր խնդրի համար հրավիրեցինք Հաղթանակ թաղամաս, ասաց՝ միգուցե դուք գաք ԱԺ, նստենք, պարզենք խնդիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց Հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկը:

Նա շարունակեց, որ իրենք մոտ 8 հոգով գնացել են ԱԺ. «Մեզ ինչ-որ բաներ առաջարկեցին, ասացին՝ երկու փուլով կանենք, հարցը լուծվող է: Ասացին՝ քանի որ դիմացն արտահերթ ընտրություններ են, ֆիզիկապես չենք հասցնի, թող ընտրությունները անցնեն:

Արտահերթ ընտրություններում Հաղթանակ թաղամասը ՔՊ-ին տվեց 65 տոկոս ձայն: Մենք գնացինք, ասացին՝ դուխով ձայն տվեք ՔՊ-ին, մեր հողերի հարցը լուծվելու է: Բայց քանի որ հետո չլուծվեց, սկսեցին ցրել, Բաբկեն Թունյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը:

haxtanaki bnakich

Մենք չէինք պատկերացնում, որ մեզ սենց ափաշքարա կխաբեին: Հիմա մենք կաշառքը տվել ենք, 65 տոկոս տվել ենք, ո՞ւր ա մեր հողերը: Չեմ ասում՝ ՔՊ-ն ձայնն չէր ստանա, գուցե ստանար մի 35 տոկոս, բայց 65 տոկոս չէր ստանա»,-ասաց նա:

Բնակիչը նաեւ նշեց, որ իրենց մոտ որոշակի տարածք կա, որ կանաչապատ գոտ է համարվում. «Բայց կանաչապատ գոտու որոշումը, որ 2005-ին եղել է, Հաղթանակ թաղամասի չոլերի համար չի եղել: Դա մեկ տարի առաջ է մտել:

Հիմա մտածված կասեցում են արել: Չգիտեմ՝ ինչու են արել, միգուցե պահում են նոր կաշառքի համար: Իմ սեփական հողի վրա դու ինչ իրավունք ունես կանաչապատ տարածք տաս ու կատեգորիան փոխելու որոշում էլ չտաս»,-ընդգծեց թաղամասի բնակիչը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում