Մամուլ

Քաղաքացին ֆեյսբուքում 7.800.000 եվրո է պահանջել Լևոն Տեր-Պետրոսյանից

Քաղաքացին ֆեյսբուքում 7.800.000 եվրո է պահանջել Լևոն Տեր-Պետրոսյանից

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար Երևան քաղաքի վարչություն է ստացվել Վարդան Սեդրակյան ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում կատարված հրապարակման լուսապատճենը:

Լևոն Տեր Պետրոսյան

Ըստ լուսապատճենի, վերջինս ՀՀ առաջին նախագահից 40 օրյա ժամկետում պահանջել էր 7.800.000 եվրո գումար՝ սպառնալով չտալու դեպքում վերջինիս համար ծանր հետևանքների առաջացում:

Նախապատրաստվում են նյութեր։

Կիսվել նյութով