ՄամուլՏեսանյութ

Ինչպես են ձերբակալում Բորիս Ավագյանին (Տեսանյութ)

Ինչպես են ձերբակալում Բորիս Ավագյանին (Տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանին։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Պետրոգրադում ռեստորաններից մեկում:

boris avagyan

Հետաքննության տվյալներով՝ նախկին պաշտոնյան հանցավոր խումբ է կազմակերպել, էժան շինանյութի անվան տակ տեխնիկա է ներմուծել Ռուսաստանի տարածք։ Հանցավոր խմբի գործունեությունից հասցված վնասը գնահատվում է գրեթե 1 մլն ռուբլի։

Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալության ժամանակ Բորիս Ավագյանը ռեստորանում է եղել ԱԴԾ տնտեսական անվտանգության ծառայության մաքսանենգության բաժնի նախկին պետ Իգոր Օլեյնիկովի ընկերակցությամբ։

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով