Մամուլ

Փորձել են պայթեցնել Մուշի ոստիկանական բաժանմունքը

Փորձել են պայթեցնել Մուշի ոստիկանական բաժանմունքը

Hraparak.am-ը գրում է․ Քիչ առաջ անհայտ անձը փորձել է պայթեցնել Գյումրու Մուշի ոստիկանական բաժանմունքը:

Աշխատակիցներից տեղեկացանք, որ ինչ-որ մեկը նռնակ է նետել ոստիկանական բաժանմունքի վրա’ փորձելով պայթեցնել շենքը:

Բարեբախտաբար տուժածներ չկա, սակայն շենքն էվակուցրել են, աշխատակիցները տարհանվել են:

Մեր տեղեկություններով աշխատակիցներից մի քանիսը թեթև բեկորային վնասվածք են ստացել, նռնակը պայթեցրած անձը ձերբակալվել է:

Նշենք, որ Մուշի ոստիկանական վարչության պետ Արթուր Հակոբյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ Շիրակի մարզի դատախազը վստահեցրեց, թե այս պահին խիստ զբաղված է:

Կիսվել էջում