Մամուլ

Փողոցում հայտնաբերված նորածին երեխան վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

Փողոցում հայտնաբերված նորածին երեխան վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ, փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։

Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Հիշեցնեմ, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով»,-գրել է Շուշան Դանիելյանը։

Կիսվել էջում