Մամուլ

Փաշինյանի ընկերը օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել․ «Հրապարակ»

Փաշինյանի ընկերը օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել

Hraparak.am-ը գրում է․ Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջևանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցումորպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

Սա այն դպրոցն է, որն ավարտել է Նիկոլ Փաշինյանը: Մեզ ասացին, որ Ամիրյանը չունի բարձրագույն կրթություն, ընդամենը ինչ-որ տեխնիկում է 2000-ականների կեսերին ավարտել, այն էլ` այժմյան ոստիկանապետ Վահե Ղազարյանի մոր հորդորով, որն այդ տարիներին Իջևանի թիվ մեկ դպրոցի տնօրենն էր:

ijevan marzadproc

Շուրջ տասն օր մենք փորձում էինք Իջևանի քաղաքապետարանից պաշտոնապես ճշտել՝ Սարմեն Ամիրյանն ունի՞ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ, եւ եթե չունի՝ ինչպե՞ս է տնօրենի պաշտոնակատար նշանակվել։

Սակայն այդ տասն օրվա ընթացում, այդպես էլ որևէ հերքող, կամ հաստատող պատասխան չստացանք, ինչից կարելի է ենթադրել, որ տնօրենի ԺՊ-ն իսկապես կրթություն չունի, հակառակ դեպքում քաղաքապետարանին ուղղված պարզ հարցին ի պատասխան կարող էին ասել՝ այո, ունի կրթություն եւ հարցը փակել` նշելով, թե որ բուհն է ավարտել Սարմեն Ամիրյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ով է Սարմեն Ամիրյանը և ինչպես է նշանակվել սպորտդպրոցի տնօրենի ԺՊ:

Կիսվել նյութով