ՄամուլՏեսանյութ

Փաշինյանը հեռացավ Ագարակից՝ շրջապատված մեծ թվով հատուկջոկատայիններով եւ թիկնապահներով (Տեսանյութ)

Փաշինյանը հեռացավ Ագարակից՝ շրջապատված մեծ թվով հատուկջոկատայիններով եւ թիկնապահներով (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռացավ Ագարակ քաղաքից։ Սյունեցիները Փաշինյանին թույլ չտվեցին երթ անցկացնել Ագարակում։ 

«Ալիևի դեմը չոքած թուրքի ծնունդը Հայաստանում տեղ չունի։ Սա հայերի Հայաստանն է, այստեղ թուրքերը տեղ չունեն, մենք պարտավոր ենք մեր հողը անառիկ պահել: Ով պաշտպանում է թուրքին, ինքը թուրքի ծնունդ է։ Մերժում ենք Նիկոլին, քայլեր ենք անում, որովհետև թուրքի առաջ չոքել է, մեր զորքի գլուխը տարե կերել է»։

syuniq pashinyan

Այս մասին քիչ առաջ անմիջապես Փաշինյանի դիմաց բացականչեց սյունեցիներից մեկը։ Փաշինյանը, հիշեցնենք, քիչ առաջ փորձում էր երթ անել սյունեցիների հայհոյանքների եւ վիրավորանքների ներքո, որն այդպես էլ չստացվեց, քաղաքացիներն ուղղակի ստիպեցին նրան, որ նստի իրեն սպասարկող ավտոմեքենան և հեռանա։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում