Մամուլ

Ցավալի լուր․ ականի պայթյունից 32-ամյա պայմանագրային է զոհվել

Ցավալի լուր․ ականի պայթյունից 32-ամյա պայմանագրային է զոհվել

Այսօր երեկոյան Սյունիքի մարզի Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ողբերգական դեպք է գրանցվել:

Oragir.News-ի տեղեկություններով՝ ականի պայթյունից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Բաբաջանյանը:

«Արմանը Սիսիանի բնակիչ էր, 32 տարեկան: Դեպքը ժամը 20:00-ի սահմաններում է եղել, մարմինը դեռ չեն իջեցրել դիրքից: Արմանի ընտանիքի անդամներն ու հարազատները արդեն տեղյակ են դեպքի մասին:

Դիրքի տղերքից ասացին, որ ականի վրա է պայթել, բայց, թե, որ հավածում, առայժմ չգիտենք: Արմանն ամուսնացած էր, 3 երեխա ունի»,- ասաց Սիսիանի բնակիչներից մեկը:

Կիսվել էջում