ՄամուլՏեսանյութ

«Տղերքի հողոտ, ցեխոտ ոսկորները պարկերի մեջ նեխում են»․ անհետ կորած զինվորի եղբայր (Տեսանյութ)

«Տղերքի հողոտ, ցեխոտ ոսկորները պարկերի մեջ նեխում են»․ անհետ կորած զինվորի եղբայր (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասնակից Դավիթ Կատանյանը, որի հարազատ եղբայրն անհետ կորած է համարվում, երեկ երեկոյան 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեռ հունվարի 9-ին է եղել Զանգելանում և հայտնաբերել դիակներով թաղված փոսը։

Մասունքները հունվարի 11-ից փոխանցել են 4 դիահերձարանների, որպեսզի փորձանմուշներ վերցվեն և ուղարկվեն ԴՆԹ փորձաքննության, սակայն գործընթացն այնքան են ուշացրել, որ երեկ ստիպված մտել է դիահերձարաններից մեկն ու ականատես եղել սարսափելի տեսարանի՝ դիակները նույն վիճակում են՝ հողոտ, ինչի հետևանքով փտում են․

«Մինչ այսօր ԴՆԹ-ի պատասխան է գալիս՝ մի հատ ձեռք, մի հատ ոտք… Մենք, որ այդ 14 պարկերով մասունքները բերել էինք, մեզ ասվել է, որ դրանք պետք է տեղավորվեր 4 մորգերում, ոսկորները մաքրվեր, լվացվեր, որ արագացվեր ԴՆԹ-ի պրոցեսը, բայց այսօր մտնում ենք մորգերը, տղերքի դիակները ոնց բերել ենք՝ տենց հողոտ են, պարկ կա, որ բացում ենք՝ մեկից նմուշառում է գնացել ԴՆԹ-ի, մյուսից՝ ոչ, ասում են՝ մյուս ոտքը իրենն է, բայց եթե ոսկոր է, առանց ԴՆԹ հանձնելու ո՞նց կարող ես իմանալ, որ այդ նույն տղունն է»։

zinvor diakner

Դավիթը պատմեց, որ լավ է հիշում, Զանգելանի փոսից մարմինների (մասունքների) հետ նաև 8 գանգ են բերել ու հանձնել դիահերձարաններին, սակայն մինչ օրս որևէ գանգից նմուշառում չի արվել, ավելին, 3 գանգ այս պահին չեն կարողանում գտնել․

«Էջմիածնի մորգ էլ պետք է գնայինք նայելու, բայց մեզ ասացին, որ այդ մորգի դիակները գնացել է Հերացի։ Ոչ մեկը լուրջ չի վերաբերվում այս հարցին, ու իրենք էլ նկատել են, որ մենք մեր բերած դիակների հետևից ընկած ման ենք գալիս, որ ամեն ինչը պատշաճ կերպով արվի, որը չի արվում, անգամ ոսկորները չի լվացվել, որը հիմա պարկերի մեջ նեխում է, հողի հետ նեխում է։ Կոնկրետ չեն զբաղվում։

զոհված զինվորներ

Անգամ դիակներ կան, որ հիմա գտնվում են խալադելնիկներում, բայց մորգի չէ, սառնարաններ են, բայց մորգինը չեն, չեմ ուզում ասել՝ որտեղի սառնարաններն են, ոչ մի բան պատշաճ չեն կազմակերպում․․․ Մենք հիմա ման ենք գալիս մի հատ պարկ, որի մեջ դրել ենք 3 գանգ, ու այդ պարկը չկա, այդ պարկը, ասեցին՝ Հերացի են տարել, վաղն ուզում ենք գնանք Հերացիում նայենք․․․»։

Անհետ կորածի եղբայրը նշեց, որ իրենց այս քայլից հետո նոր միայն որոշել են այդ 5 գանգերից փորձանմուշներ վերցնեն․

Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում

Կիսվել նյութով