Շոու-բիզնեսՏեսանյութ

«Ամուսինս ասում է՝ դու ծույլ ես, 2 երեխան պատճառ չէ, որ էսքան պասիվ լինես». Հասմիկ Կարապետյան

«Ամուսինս ասում է՝ դու ծույլ ես, 2 երեխան պատճառ չէ, որ էսքան պասիվ լինես». Հասմիկ Կարապետյան

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը երկարատև դադարից հետո երևացել է էկրաններին: Նա Հանրային հեռուստաընկերության «Առանց թեմայի» հաղորդաշարի եթերում պատմել է վերջին տարիների իր գործունեության, ընտանիքի, սիրո, երաժշտական կարիերան շարունակելու պատրաստակամության մասին:

Երգչուհին նշել է, որ այս պահին որպեսզի լինի կատարյալ երջանիկ, պակասում է սիրելի աշխատանքը, քանի որ իր ժամանակի մեծ մասը նվիրում է իր երկու երեխաներին՝ Տաթևին և Գրիգորին:

Հասմիկ Կարապետյան

Նրա խոսքով՝ ամուսինը աջակցում է իրեն և միշտ ասում, որ նա պետք է իր կարիերան շարունակի: «Ամուսինս միշտ ասում է այդ մասին, նույնիսկ ասում է՝ դու ծույլ ես, 2 երեխան պատճառ չէ, որ դու էսքան պասիվ ես:

Այսինքն՝ դա ավելի առաջադեմ ու ճիշտ մտածելակերպ է, որը ես էս պահին չունեմ»,- ասել է երգչուհին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել էջում