ՄամուլՏեսանյութ

Տեղաշարժման վերաբերյալ պարետի սահմանած պահանջները չկատարելն առաջացնելու է պատասխանատվություն. Ոստիկանություն (Տեսանյութ)

Տեղաշարժման վերաբերյալ պարետի սահմանած պահանջները չկատարելն առաջացնելու է պատասխանատվություն. Ոստիկանություն

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց (ներառյալ` վարորդը) տեղափոխումը։

Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ։
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հանրապետության ողջ տարածքում իրականացնում և իրականացնելու են ստուգումներ։

Սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն»։

Կիսվել նյութով