Ազատ խոսք

Շատ շուտով, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, մարդիկ մի կտոր հացին կակա են ասելու. Միհրան Հակոբյան

Շատ շուտով, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, մարդիկ մի կտոր հացին կակա են ասելու. Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փնթիության ու հանցավոր անգործության արդյունքում երկիրը անդունդի առաջ կանգնացրած խմբակը ոչ մի ձև չի հրաժարվում փող աշխատելու մոլուցքից: Պարզ է, որ այս և եկող ամիսներին հավելավճարներ ու պարգևավճարներ չեն ստանալու, որովհետև ֆինանսական բեռի տակ ճռռացող ժողովուրդն ուղղակի «հում-հում կուտի» իրենց այս օրը գցած անգործունակների իշխանությանը:

Բայց դե ցեխից մեղրի կարասն ընկածները ո՞նց կարող են առանց մեծ փողի յոլա գնալ, չէ՞ որ արդեն մեծ փողին սովորել են:

Ու հենց դրա համար էլ ուզում են օրենքը փոխել և գովազդային շուկան վերաձևավորել: Ալեն Սիմոնյանի փորացավը հենց դա է` մեծ փող: Երևանում բոլորը գիտեն, որ այս տղան գովազդային շուկայում հետաքրքրություններ ունեցել է, ունի ու հիմա էլ շատ ավելի մեծ կտոր է ուզում ունենալ` օգտագործելով պետական լծակները ու անձամբ իր բիզնես շահի համար իր տակ քաշելով գովազդային շուկան:

Այո, տնտեսական կոլափսի առաջ կանգած երկրում, որտեղ շատ շուտով Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած` մարդիկ մի կտոր հացին կակա են ասելու, Ալենը սեփական բիզնեսի հարցերն է առաջ գցում:

Ու մի ապշեցուցիչ հանգամանքի մասին: Ես էլ եմ պատգամավոր եղել, ես էլ եմ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել, Նիկոլ Փաշինյանին պատասխանել, փաստարկներ ու հակափաստարկներ բերել:

Ու ինչպես այն ժամանակ չէի հասկանում, նույն կերպ էլ հիմա չեմ հասկանում` ո՞նց կարելի է սեփական անձը մանրացնել ու այնքան էժանացնել, որ փաստարկներով խոսելու փոխարեն մարդու անունն աղավաղել, օրինակ` Նիկոլին դիմել Նիկոլիկ կամ ասենք` Կոլիկ:

Իհարկե, կարելի էր այդպես անվանել, հիմա էլ կարելի է, բայց իմաստը՞, մարդու անունը աղավաղելուց հաճու՞յք են ստանում, թե՞ սեփական անձի կշիռն են բարձրացնում, իմաստը՞ տղերք, իմաստը՞: Չէ՞ որ վաղը մյուս օր պատասխան տալու խնդիր է լինելու:

Հ.Գ. Ալենը խնդիր չունի մեծ-մեծ խոսելու: Իրենից պատասխան չի ակնկալվում, մի անգամ ասել եմ, հիմա չկրկնվեմ, թե ինչու չի ակնկալվում: Բայց, օրինակ` Թևոսյան Վահագնը պատասխան ունի՞, ի՞նչ է ասելու: Չգիտեմ, ինչպես ասում են` վերջը լավ լինի»:

Կիսվել էջում