Մամուլ

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով։ Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։ Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովոտւմ և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։

Ի ուրախություն բոլորիս, մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից մոտենում են տաք օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի մարտի 29-ից և կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ։

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանն այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով»։

Կիսվել էջում