Մամուլ

Վիճաբանություն՝ Հովիկ Աբրահամյանի որդու մասնակցությամբ

Վիճաբանություն՝ Հովիկ Աբրահամյանի որդու մասնակցությամբ

Hraparak.am-ը գրում է․ «Երևանի «Փրայմ Հոլլ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել: Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է ռեստորանի բակում:

Հյուրերի շարքում է եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը. մեզ ասացին որ նա է ընկերների հետ սկսել ծեծկռտուքը»,- այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հավելելով, որ ռեստորանի անվտանգության աշխատակիցներն արագ արձագանքել են և արգելել տարածքում նկարահանում իրականացնել.

«Մեր լրագրողին հաջողվել է մի քանի կադր նկարել ռեստորանի բակում, որից հետո նրան անվտանգության աշխատակիցները հեռացրել են»:

argam ceckrtuq

Ռեստորանի տարածքից մարդկանց չեն թողել հեռանալ, մեկուսացրել են մյուս սրահների հյուրերին: Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ: Անգամ ոստիկանության ներկայությամբ ծեծկռտուքը շարունակվել է:

Կիսվել նյութով