Մամուլ

Վթարվել է հայտնի փաստաբանի թանկարժեք «Porsche Panamera»-ն

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Porsche Panamera» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկությունների համաձայն, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտների համար նախատեսված մայթին։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մեկի վարորդը Հայաստանում հայտնի փաստաբան Դավիթ Թումասյանն է։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Երջանիկ պատահականությամբ, երբ բախման հետևանքով «Porsche»-ը հայտնվել է մայթին, հետիոտներ այնտեղ չեն եղել, հակառակ դեպքում տեղի կունենար վրաերթ։

porshen vtarv
hyundai vtar
vtar porshe
Կիսվեք ձեր էջում