ՄամուլՏեսանյութ

Վեդիում ընդհարում է եղել հայերի ու թուրքերի միջև (Տեսանյութ)

Վեդիում ընդհարում է եղել հայերի ու թուրքերի միջև (Տեսանյութ)

Արարատի մարզի Վեդի քաղաքում գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:

Օգոստոսի 31-ի երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում հայերի ու թուրք զբոսաշրջիկների միջև միջադեպ է գրանցվել։

«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», – հայտնում են ՔԿ-ից:

vedi turqer mij

Վեդիում թուրքերը փորձել են բարձրացնել Թուրքիայի դրոշը։ Տեղի բնակիչները թույլ չեն տվել, ընդհարում է եղել։

Վեդիի բնակիչ ականատեսների խոսքով` Վեդի քաղաք ժամանած թուրքերը փորձել են Վեդիի կենտրոնում Թուրքիայի դրոշը բարձրացնել` արժանանալով տեղում հավաքված հայերի զայրույթին, ինչից էլ առաջացել է բախումը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում