Մամուլ

Գագիկ Ծառուկյանը նշում է ծննդյան 70-ամյակը

Նոյեմբերի 25-ին հայաստանյան հասարակական, քաղաքական և գործարար կյանքում հայտնի գործիչ Գագիկ Ծառուկյանը նշում է ծննդյան 70-ամյակը։

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 25-ին՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Նրա գործունեությունը տարիների ընթացքում ընդգրկել է գործարարության, սպորտի, բարեգործության և քաղաքականության ոլորտները։

1989 թվականին նա ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Սպորտային գործունեության ընթացքում ևս գրանցել է հաջողություններ՝ 1996 թվականին դառնալով բազկամարտի աշխարհի, իսկ 1998 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։

Գործարար ոլորտում նրա գործունեությունը կապված է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադրման հետ։ 1995 թվականին հիմնադրված կառույցը հետագայում ընդգրկել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկություններ։

Քաղաքական գործունեությունը Գագիկ Ծառուկյանը սկսել է 2002 թվականից։ 2003 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2004 թվականին հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ 2018-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Նրա գործունեության առանձին ուղղություններից է նաև բարեգործությունը։ Գագիկ Ծառուկյանի անունը կապվում է կրթական, մշակութային, մարզական, համայնքային և սոցիալական աջակցության տարբեր նախաձեռնությունների հետ։

Կիսվեք ձեր էջում