ՄամուլՏեսանյութ

«Ոչ մեկիս հետ, ոչ մի ախպոր հետ չի կիսվել»․ մանրամասներ՝ Արզականում սպանությունից (Տեսանյութ)

«Ոչ մեկիս հետ, ոչ մի ախպոր հետ չի կիսվել»․ մանրամասներ՝ Արզականում սպանությունից (Տեսանյութ)

Արզականում կնոջը սպանած տղամարդը՝ հերթական սպանությունն է կատարել Բալահովիտում։

Արզականի 46-ամյա բնակիչը  35-ամյա կնոջը սպանելուց հետո գնացել է հարեւանների տուն եւ դանակահարել 57-ամյա եւ 53-ամյա տղամարդուն եւ կնոջը:

«Ոչ մի վատ բան չենք տեսել, չենք լսել նրա մասին, հարեւանների հետ էլ նորմալ հարաբերություններ են ունեցել: Համացանցում մեկնաբանություններ են գնում, որ տղամարդը թմրամոլ է, բայց մենք նման բան չենք նկատել, ինքը վարորդ էր աշխատում, նորմալ, հանգիստ մարդ է:

arzakann zorik

Հիմա տարբեր վարկածներ են քննարկում, թե ինչու է նման քայլի դիմել, քննչական գործողություններ են ընթանում:

Կինն էլ շատ դրական, հանգիստ աղջիկ էր, երեխաներով էր զբաղվում մի աղջկան սեպտեմբերին դպրոց էր ուղարկելու, մյուսին էլ մանկապարտեզ էր տեղավորում»,- պատմում են նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով