«Կան մարդիկ, որոնց կողքին կարող ես լինել առանց դիմակների»․ Էմմա Շաբոյանի և Թամարա Գևորգյանի գեղեցիկ ֆոտոշարքը
Դերասանուհի Էմմա Շաբոյանը դերասանուհի Թամարա Գևորգյանի հետ լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․
«Կան մարդիկ, որոնց կողքին կարող ես լինել այնպիսին, ինչպիսին կաս: Առանց դիմակների, առանց ձևացնելու:
Կարող ես բարձր ծիծաղել, լռել, արտասվել, խենթություններ անել, պատմել այն, ինչ ուրիշ ոչ մեկին չես պատմի, ու վստահ լինել, որ քեզ ոչ միայն կլսեն, այլև կհասկանան:
Մեր ընկերությունը միայն գեղեցիկ պահերի, ժպիտների ու միասին անցկացրած օրերի մասին չէ։
Այն նաև այն դժվար գիշերների մասին է, երբ բառերը չեն հերիքել, բայց մենք միշտ գտել ենք իրար կողքին լինելու ձևը: Այն հեռավորությունների մասին է, որոնք երբեք չեն կարողացել հեռացնել մեզ իրարից»։
Լուսանկարները՝ ստորև․








