«Նայելով ձեր աչքերին՝ նա սուտ ասաց»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի և նոր Սահմանադրության մասին
«Եթե արտաքին ճնշմամբ չի արվում, ինչու ԱԺ-ում մեզ հետ բանավեճի ժամանակ Փաշինայնն ասաց՝ ես կգնամ, կբանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը»,-Նոր սահմանադրության տեքստի վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ուղերձը ներկայացնելու ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հերքելով Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների հայտարարությունը, թե նոր սահմանադրությունը արտաքին ճնշմամբ չեն փոխում;
Կարապետյանը եզրակացրեց, որ Փաշինյանը բանակցում է հենց Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը;
«Այսօր նայելով ձեր աչքերին՝ նա առանց վարանելու սուտ ասաց և այդ սուտը հենց նոր ապացուցվեց, որովհետև մեզ ասում է՝ գնամ ասեմ, որ սա վերջին զիջումն է, մեկ էլ գալիս ասում է՝ սա իրենց պահանջը չէ; Եթե իրենց պահանջը չէ, ինչն է վերջին զիջումը» ,-ասաց Կարապետյանը։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ աշխարհում չկա դեպք, երբ երեք պատերազմ սանձազերծած երկիրը պարտադրի դիմացինին Սահմանադրություն փոխել։
«Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի պահանջով, այն դեպում, երբ այնտեղ կան մեր երկրի գաղափարական հիմքերը»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ այնտեղ խոսք չկա ցեղասպանության մասին, իսկ անապատում կոտորված ժողվորւրդը չի կարող դրա ահետ համաձայնել;
Նրա խոսքով՝ նոր սահմանադրությունն, ուղղակի Ալիևի պահանջն է, որ մենք անցնենք նրա թրի տակով…
Փաստորեն նա ուզում է Ալիևին ասել հա պոտենցիալ իշխանափոխության դիմաց; Ոչ մի իշխանություն չի կարող հավասար լինել թշնամու հետ համաձայնելով քո ազգին ստորացման տանելու հետ, որպեսզի գաս իշխանության»
Կարապետյանը նշեց, որ Փաշինյանը թերագնահատել է ընդդիմությանը, բոլորը կհամաձայնեին դրան, բայց ոչ Հայաստանի ներկայիս ընդդիմությունը։
«Որովհետև մեզ իշխանությունը և Փաշինյանի գնալը պետք է, որ մեր պետական արժանապատվությունը վերականգնվի։ Մեզ իշխանությունն այլ բանի համար պետք չէ, եթե պետք լինել՝ մենք «հա» կասեինք Փաշինյանին»,- ասաց Նարեկ Կարապետյանը և դիմելով ժողովրդին հորդորեց խնդրին նայել այդ տեսանկյունից, շարունակեց.
«Մենք մեր ազգի արաժանապատվույունով առևտգուր չենք անում»։


