Շոու-բիզնեսՏեսանյութ

«Հաշվապահը սարն է բարձրացել, պետք է սպասեք»․ Թամարա Գևորգյանը՝ վթարից հետո հիվանդանոցում տեղի ունեցածի մասին

Դերասանուհի Թամարա Գևորգյանը պատմել է իր հետ տեղի ունեցած վթարի և դրանից հետո հիվանդանոցում անցկացրած օրերի մասին՝ ներկայացնելով նաև բավականին ուշագրավ ու հումորային դրվագներ։

Նրա խոսքով՝ վթարի հետևանքով ոտքը վնասվել է, և շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են Ապարանի հիվանդանոց։

Դերասանուհին պատմել է, որ մինչ ինքը վնասված վիճակում պառկած է եղել, մի կին մոտեցել է իրեն ու հարցրել՝ արդյոք ինքն այն սիթքոմում է նկարահանվում։

Թամարա Գևորգյանը հումորով է հիշել նաև բժշկի հետ շփումը։ Նրա խոսքով՝ բժիշկը բավականին դանդաղ էր պատրաստվում բուժօգնություն ցուցաբերելուն, իսկ բուժքրոջը շարունակ հարցնում էր «Լիլիթ Ես ե՞րբ եմ ձեռնոցով գործ արել»,- պատմել է դերասանուհին՝ նկարագրելով իրավիճակը։

Նա նաև նշել է, որ ճանապարհին իրենց մեքենայի կողքին կանգնած մի տղամարդ ներկայացել է որպես վնասվածքաբան և իր ունեցած միջոցներով կապել է ոտքը՝ փորձելով պահպանել հյուսվածքները, որպեսզի հետագայում հնարավոր լինի վերականգնել այն։

Դերասանուհին անդրադարձել է նաև Երևան տեղափոխվելուց առաջ հիվանդանոցում ստեղծված իրավիճակին։ Երբ անհրաժեշտ է եղել վճարել բուժօգնության համար, նրանց հայտնել են, որ պետք է կես ժամ սպասեն, քանի որ հաշվապահը տեղում չէ։ «Պետք է սպասեք, որ կտրոն տանք»,- ասել են նրան, ինչին ի պատասխան՝ Թամարա Գևորգյանը հորդորել է չուշացնել և թույլ տալ, որ իրեն վիրահատեն։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում