Անի Ավետիսյանը նորից քայլել է սովորում
Հրապարակվել է Անի Ավետիսյանի նոր լուսանկարը հիվանդանոցից։
Նա փորձում է բժիշկների օգնությամբ քայլել։
Հիշեցնենք, որ ՀՀ ադրբեջանցու ներթափանցման դեպքի մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին։ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողի՝ անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքելու մասին։ Չի բացառվել, որ վերջինս կարող էր ապօրինի հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ Դեպքից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինները համապատասխան որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ զինծառայողն անհետ կորել էր սեպտեմբերի 26-ից։
Ադրբեջանցին, որն ապօրինի ներթափանցել էր ՀՀ տարածք, կիլոմետրեր շարունակ անարգել շրջել էր Հայաստանի ինքնիշխան տարածքում, այնուհետև մտել ՀՀ քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ պատճառել նաև նրա երեխաներին։ Վերջինս կարողացել էր ինքնուրույն չեզոքացնել ադրբեջանցուն։
Հանրային դժգոհություններից և բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտարարեց, որ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու և մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։



