Մամուլ

Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված հայտարարությունը և փոխհատուցում վճարել զրպարտության համար։

Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ հայցի հիմքում 2026 թվականի նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունն է, թե Կարապետյանը պետական բյուջեից յուրացրել է 9 միլիարդ դրամ։

Հայցով Սամվել Կարապետյանը նաև պահանջում է Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Ըստ հրապարակման՝ Կարապետյանը պահանջում է, որ Փաշինյանը հերքի իր հասցեին հնչեցրած հայտարարությունը։

Կիսվեք ձեր էջում