Շոու-բիզնես

Սուպեր Սաքոն հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ (ֆոտո)

Սուպեր Սաքոն հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ (ֆոտո)

Հայտնի հայ ռեփեր Սուպեր Սաքոն օրեր առաջ Ինստագրամի իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ ժամանել է Հայաստան, հայտնել է նաև, որ ելույթ է ունենալու Երևանում․

«Հուլիսի 20-ին Օպերայի հրապարակում Super Saqo` մենահամերգ, առաջին անգամ Հայաստանում սիրով ձեզ համար անվճար, բոլորիդ համար եմ ուզեցել անել»,- նշել է ռեփերը:

Նա այս ընթացքում ակտիվ է սոցցանցերի իր էջերում, իսկ քիչ առաջ լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, տեղեկացնելով, որ կիրակի իրենք հանդիպել են։

super saqo alen simonyan vigen

Լուսանկարներից մեկում Սուպեր Սաքոյի և Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել է նաև Վիգեն Բադալյանը։ Վերջինս Վիվարոյի հիմնադիրներից է։

Նշենք, որ համացանցում ակտիվ քննարկվում է Սուպեր Սաքոյի և Լոլայի սիրային կապը։ Վերջիններս արդեն չեն թաքցնում իրենց սիրային հարաբերությունները և հաճախակի սոց․ ցանցերում միասին հրապարակումներ անում։

Սուպեր Սաքո
Կիսվել էջում