Շոու-բիզնես

«Սեր, կարոտել եմ քեզ, երբ ես եմ սիրում, ես սիրում եմ ամբողջապես»․ Իվետա Մուկուչյանի գրառումն ու տեսանյութը

Իվետա Մուկուչյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Շառլ Ազնավուրի «Quand Tu M’Aimes» երգի հայերեն տարբերակն իր կատարմամբ՝ կից կատարելով գրառում․

«Սեր, կարոտել եմ քեզ…

Ես շատ մեծ ցանկանություն ունեի կատարելու Շառլ Ազնավուրի՝ «Quand Tu M’Aimes» երգը, որը հայերենով կոչվում է «Երբ սիրում ես ինձ»: Կարծում եմ, որ այս երգը պետք է նաև կնոջ շուրթերից հնչի:

Այս խոսքերը, կարծես թե, վկայում են այն մասին, թե ես ինչպես կարող եմ սիրել:
Երբ ես եմ սիրում, ես սիրում եմ ամբողջապես…

Երգը նվիրվում է մեծն մաեստրո Շառլ Ազնավուրի հիշատակին…»։

Կիսվել էջում