Ազատ խոսք

Սա ուղղակի լածիրակություն է․ գետը կտրել՝ ավտոճանապարհ են գցել. Ստյոպա Սաֆարյան (լուսանկար)

Սա ուղղակի լածիրակություն է․ գետը կտրել՝ ավտոճանապարհ են գցել. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Սա ուղղակի լածիրակություն է․․․․ գետը կտրել՝ ավտոճանապարհ են գցել, որպեսզի մինչև յախտաների նավահանգիստ ավտոմեքենայով գան։ Մի հատ էլ՝ կամրջակ դեպի “նավահանգիստ”, որ “սելֆի անելով ու ճեմելով” գնան։

Այսպես հարամել ու հարամել են։ Դե կոյուղաջրերն էլ, վստահ եմ, որ դեպի գետ ու լիճ են գնում՝ լափում ու կեղտոտում են, լափում ու կեղտոտում են իրենց արտաթորանքով։

Պահանջում եմ քանդել այս ամենը, առանց նայելու, թե ումն է։ Ու ուզում ես ասել՝ Սևանի կողքով մեկ էս բոլոր անբարոյականություններն ու բոսյակությունները Սորոսն արե՞լ․․․․ Քանդել ու ապականել եք երկիրը, տխմարներ»։

Լուսանկարը՝ Արման Սուլեյմանյանի

sevana lich
Share