Աշխարհ

«Վերադառնում եմ Երևան». ամերիկաբնակ միլիոնատեր Ալեքսիս Օհանյան

«Վերադառնում եմ Երևան». ամերիկաբնակ միլիոնատեր «Reddit» կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան: Այդ մասին նա հայտնել է ինստագրամի իր էջում:

«Մի բաժակ «Shakmat» բրենդի լցրեք ինձ համար, ես վերադառնում եմ Երևան, Հոկտեմբերին ելույթ եմ ունենալու «World Congress on Information Technology»-ում:

Անհամբեր սպասում եմ այդ օրվան»- գրել է նա։

Հիշեցնենք, որ «World Congress on Information Technology» համաժողովը, կմեկնարկի հոկտեմբերի 6-ին, կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին։ Համաժողովին կմասնակցեն նաև Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարները։

Կիսվել էջում