ՄամուլՏեսանյութ

Ռուս խաղաղապահները նոր ուժեր են ներգրավվում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակված հատվածում

Ռուս խաղաղապահները նոր ուժեր են ներգրավվում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակված հատվածում

Ադրբեջանցի «բնապահպանները» բնապահպանական մտահոգությունների անվան տակ կրկին փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ ու վրաններ են տեղադրում: Իբր թե Կաշենի ու Դրմբոնի հանքավայրերը սպառնում են բնությանը:

Միևնույն ժամանակ նրանք պնդում են, իբրև թե ոչինչ չունեն ընդդեմ Ղարաբաղի հայ հասարակության, նրանց պայքարը խաղաղապահների դեմ է, ովքեր արգելում են իրենց այցելել հանքավայրեր, որոնք «օկուպանտ հայ իշխանությունները ապօրինաբար շահագործում են արդեն 30 տարի»:

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքն ապօրինի փակած ադրբեջանցիներին ժամանակ են տվել մինչև վաղը՝ օրվա երկրորդ կեսը՝ ինքնուրույն ապաշրջափակելու ճանապարհը։

Այս պահին ռուս խաղաղապահները մեծ թվով ուժեր են ներգրավվել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակված հատվածում:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով