Մամուլ

Ռուսական զորքը հրթիռակոծել է Վիննիցայի ՋԷԿ-ը

Ռուսական զորքը հրթիռակոծել է Վիննիցայի ՋԷԿ-ը

Հոկտեմբերի 11-ի առավոտյան ռուսական զորքը հրթիռային հարվածներ է հասցրել Վիննիցայի ՋԷԿ-ին, Օդեսսային, Նիկոլաևին, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Տերնոպոլի շրջանին հարվածելու վտանգ կա, բոլորին խնդրում եմ մնալ ապաստարաններում»,- այս մասին էլ թելեգրամյան ալիքում գրել է շրջանի ղեկավար Վլադիմիր Տրուշը։

Ուկրաինայի ամբողջ տարածքում հոսանքի հովհարային անջատումներ են:

ukraina hrtir

Նշենք, որ Ուկրաինայում զանգվածային հրթիռակոծության հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, 105 մարդ վիրավոր է, հաղորդում է  Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

12 շրջաններում եւ Կիևում ավելի քան 30 հրդեհ է բռնկվել, որոնք վերացվել են արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության կողմից։

Կիեւի, Լվովի, Սումիի, Տերնոպոլի եւ Խմելնիցկու շրջանների 301 բնակավայրերում հոսանքազրկումները շարունակվում են։

Կիսվել նյութով