ՄամուլՇոու-բիզնես

Ռաֆայել Երանոսյանն անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին

Ռաֆայել Երանոսյանն անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել իր մասնակցությամբ այսօր տեղի ունեցած ավտովթարին։

«Սիրելի հետևորդներ, զգացված եմ ձեր ուշադրության և անհանգստության համար, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ես և մյուս մեքենայի վարորդն ու ուղևորները ողջ և առողջ ենք։ Աստված բոլորիս պահապան»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասանը վթարի է ենթարկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ՎԱԶ 2106»-ի վարորդը, որը դեպի Արմավիր ընթանալիս՝ Մեծամորի վարչական տարածքում, «Տոյոտա»-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

06 vtar

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել էջում