Օգտակար

Ջուրը կարող է պաշտպանել միզուղիների ինֆեկցիայից

Ջուրը կարող է պաշտպանել միզուղիների ինֆեկցիայից

Միզուղիների ինֆեկցիայի ռեցիդիվը կանխելու համար պետք է օրական 1.5 լիտր շատ ջուր խմել։ Այս մասին հայտնում են Մայամիի համալսարանի գիտնականները։

Ավելի քան 140 առողջ կանանց շրջանում անցկացված հետազոտության շրջանակում գիտնականները պարզել են, որ ավելի շատ ջուր խմող կանայք հազվագյուտ են բախվում այս խնդրին, քան վերահսկիչ խմբի կանայք (1.6 լ եւ 3.1 լ ջուր)։

Գիտնականների խոսքով՝ կանանց միզուկն ավելի կարճ է, քան տղամարդկանցը, այդ պատճառով մանրէներն ավելի հեշտությամբ են ուղիղ աղիքից ու հեշտոցից անցնում միզապարկ։

Այդ պատճառով կանայք ավելի հակված են միզուղիների ինֆեկցիաների։

Մեծաքանակ հեղուկի օգտագործումը օգնում է արագ լվանալ միզուղին, եւ դրա հաշվին ավելի քիչ մանրէներ են ընկնում միզուղիներ եւ հեշտոց։

Մանրէները չեն կարողանում կառչել միզուղիների մակերեսի բջիջներից եւ չեն կարողանում ինֆեկցիա առաջացնել։

Կիսվել նյութով