Մամուլ

«Ըստ Նիկոլի՝ իր հրամանով իշխանությունը բռնազավթելուց մահացածների հարազատները միլիոններ պիտի ստանա՞ն»․ Մենուա Հարությունյան

«Ըստ Նիկոլի՝ իր հրամանով իշխանությունը բռնազավթելուց մահացածների հարազատները միլիոններ պիտի ստանա՞ն»․ Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարտի 1-ի զոհերի համար բոլորիս սիրտն էլ ցավում ա, բայց Մարտի 1-ի զոհերը հերոսներ չեն (բացի ոստիկանից, ով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը պահպանելու համար զոհել է սեփական կյանքը և արժանի է մեծագույն հարգանքի), այլ միգուցե մոլորված մարդիկ, ովքեր ձեռնոց են նետել սեփական պետականությանը փորձելով Նիկոլի ու Տեր-Պետրոսյանի հորդորներով տապալել Հայաստանի սահմանադրական կարգն ու բռնազավթել իշխանությունը…

Բայց ամեն դեպքում, եթե Նիկոլը որոշել ա այդ զոհերի հարազատներին պետական բյուջեից գումարներ հատկացնել, և եթե մեր պետության գանձարանում նման ազատ փողեր կան, ապա, միանշանակ, այս գումարները նախևառաջ պետք է հատկացնել սահմանին սեփական կյանքով Հայաստանը պաշտպանելուց նահատակված մեր տղերքի ընտանիքներին…

Այլ տարբերակ չկա, եթե փող կա, էդ փողը պետք է առաջնային տրամադրել սահմանին նահատակվածների հարազատներին և վերջ…

Մեր պետության սահմանադրությանը ձեռնոց նետողները պետական հանցագործներ են, մեր պետության ներքին թշնամիներ, և հերիք ա սեփական քաղաքական շահերի համար խեղաթյուրել ժողովրդավարության ու պետության մասին ընկալումները:

Պետք է օր առաջ ազատագրել Նիկոլի կողմից բռնազավթված իշխանությունն ու վերականգնել տապալված սահմանադրական կարգն ու վերականգնել Հայաստանի սահմանադրական ու ժողովրդավարական դեմքը:

Այսինքն՝ ըստ Նիկոլի՝ Հայաստանը արտաքին թշնամուց պաշտպանելուց նահատակվածների հարազատները պետք ա մի կերպ ապրեն, իսկ իր հրամանով իշխանությունը բռնազավթելուց մահացածների հարազատները միլիոններով դրամներ ստանա՞ն պետական բյուջեից, ու սա կոչվում է արդարությո՞ւն…»։

Կիսվել էջում