Մամուլ

Ջերմուկի մարտերում անմահացած սպային պետությունը մեղադրում էր փախուստի մեջ

Ջերմուկի մարտերում անմահացած սպային պետությունը մեղադրում էր փախուստի մեջ

Ապարանի համայնքապետարանը հայտնում է, որ սեպետմբերի 13-ի մարտերի ժամանակ հերոսի մահով ընկել է մայոր Գեղամ Գեղամյանը: «Զինվորական փառապանծ ճանապարհ անցած սիրված հրամանատարի անունը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեղամյանը Ջերմուկում է զոհվել: Մեզ հասած տեղեկություններով՝ նա 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերին, մեղադրվում էր մարտական ծառայության կանոնները խախտելու մեջ։

Ըստ գլխավոր դատախազության՝ Գեղամ Գեղամյանը չէր ապահովել հերթապահությունում ընդգրկված ուժերին առաջադրված մարտական խնդիրները, մասնավորապես, արդյունավետ չէր դիմադրել դիրքերին մոտեցող ադրբեջանցի զինվորականներին. նա ևս 7 զինծառայողի հետ դիմել էր փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել էր։

gexam

Քրեական գործը թեև չէր կարճվել, ու զինվորականի դատավարությունը շարունակվում էր, բայց նրա խափանման միջոցը փոխվել էր, ու Գեղամյանը շարունակում էր ծառայությունը:

Այսօր փաստորեն, տեղեկանում ենք, որ զոհվածների թվում է նաև տարբեր հանցանքների մեջ մեղադրվող զինվորականը, որ հանուն հայրենիքի կյանքը չի խնայել ու զոհվել է՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

Սա թերևս պետության՝ սպաների նկատմամբ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքի մասին է խոսում, թե ինչպես կարող էր փախուստի մեջ մեղադրվողը նորից ծառայության անցնել ու չխնայել կյանքը:

Կիսվել էջում