Աշխարհ

Պուտինի հագին եղել է 1,5 միլիոն ռուբլի արժողությամբ իտալական վերարկու

Պուտինի հագին եղել է 1,5 միլիոն ռուբլի արժողությամբ իտալական վերարկու

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցման ութերորդ տարվան նվիրված համերգ-հանրահավաք է կազմակերպվել, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինի ելույթի կեսից, սակայն, հեռարձակումը, մինչ այս պահը անհասկանալի պատճառով ընդհատվել է։

Եթեր հեռարձակված հատվածում Կրեմլի ղեկավարը խոսել է Ուկրաինայում, այսպես կոչված, ռուսական զինուժի «հատուկ գործողության» մասին։

Պուտինը նաև Աստվածաշունչ է մեջբերել, խոսել ռուս զինվորականների սխրանքներից։

Հատկանշական է, որ ՌԴ նախագահը հանրահավաքի է եկել իտալական Loro Piana ապրանքանիշի 1,445,000 ռուբլի արժողությամբ նոր հավաքածուից վերարկուով։

loro piana

Նշենք, որ Պուտինը միշտ է եղել նման թանկարժեք ապրանքանիշերի սիրահար։ Պուտինի հետ է կապվում նաև 82 մետրանոց Graceful շքեղ զբոսանավը։

Կիսվել էջում