ԱշխարհՏեսանյութ

Պուտինը խորհրդակցության ժամանակ բռունցքով հարվածել է սեղանին (Տեսանյութ)

Պուտինը խորհրդակցության ժամանակ բռունցքով հարվածել է սեղանին (Տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուզականորեն է արտահայտվել հանքափորների աշխատանքի պայմանների մասին ածխի ոլորտի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Մենք բոլորս միասին պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ռիսկի դիմելու կարիք չլինի։ Սա էր 2010 թվականի մեր որոշումների իմաստը», – ասել է ՌԴ ղեկավարը՝ սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովի զեկույցից հետո և բռունցքով հարվածել է սեղանին։

vladimir putin

Նրա խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել ղեկավարության կողմից աշխատանքների ընթացքի վերահսկողության բացակայության և տվիչների ցուցմունքների կեղծման պատճառով:

Նախագահը հավելել է, որ Քննչական կոմիտեն և դատախազությունը մանրամասն կուսումնասիրեն, թե ինչն է հանգեցրել վթարի։

Կեմերովոյի մարզի Լիստվյաժնայա հանքավայրում մեթանի պայթյուն էր տեղի ունեցել նոյեմբերի 25-ի առավոտյան։ Վթարի հետևանքով զոհվել է 51 մարդ, այդ թվում՝ հինգ փրկարար։ Վերջին տվյալներով՝ տուժել է 99 մարդ։ Նախնական վարկածի համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել մեթանի պայթյունի պատճառով։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում