Մամուլ

ՊՆ-ն ադրբեջանցիների գերեվարելու մասին

ՊՆ-ն ադրբեջանցիների գերեվարելու մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են «Արմենպրեսի» հարցմանը:

zinvor dirqer

«Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ»,– հայտնել են ՊՆ-ում։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

Կիսվել նյութով