Մամուլ

Պարզվել է Տիգրանաշենի ոլորանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը

Պարզվել է Տիգրանաշենի ոլորանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Գևորգյանի գլխավորությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզել են մայիսի 21-ին Արարատի մարզում, Տիգրանաշենի ոլորանում ողբերգական ավտովթարի հետևանքով Toyota Corolla-ի վարորդի և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենայի ձորում հայտնվելու հետևանքով մահացածների ինքնությունը։ 

Պարզվել է, որ Toyota-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Լևոն Ջալալյանը, իսկ վթարի հետևանքով մահացածներն են՝ Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Արման Պողոսյանը և Վայոց Ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սամվել Ղազարյանը։

Վերջիններիս դիերը ձորից դուրս են բերել Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ, քանի որ ճանապարհն ամբողջովին անացնանելի էր։ 

Քննչական բաժինը պարզում է՝ մահացածներից ով է եղել VAZ 21099-ի վարորդը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Corolla-ի վարորդ Լ․ Ջալալյանը Լոռու մարզի «ԱԿԲԱ» բանկի կառավարիչն է։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ժամը 18:45-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Toyota Corolla և Vaz 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են։

Բախման հետևանքով 099-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Կիսվել էջում