Շոու-բիզնես

Բնավորությունը շատ մեծ դեր է խաղում. Անգելինա Գասպարյանը՝ քաղաքականության և հիասթափության մասին

Բնավորությունը շատ մեծ դեր է խաղում. Անգելինա Գասպարյանը՝ քաղաքականության և հիասթափության մասին

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Անգելինա Գասպարյանը ինստագրամյան իր սթորի բաժնում կրկին հարց ու պատասխան է կազմակերպել և օգտատերերից մեկի հարցին ի պատասխանել գրառում կատարել։

Չնայած երգչուհին պասիվ է հայկական երգարվեստում, բայց փոխարենը շատ ակտիվ է համացանցային տիրույթում:

«Ի՞նչ եք կարծում քաղաքականությամբ զբաղվելու համար մարդու խառնվածքը և բնավորությունը դեր խաղում է»։ Հարցին ի պատասխան Անգելինան գրել է․

«Բնավորությունը շատ մեծ դեր է խաղում, քանի որ կան բնավորության գծեր, որոնցից են՝ խիղճը, արդարությունը, հավասարակշվածությունը, հայրենասիրությունը։ Եթե քաղաքական գործիչը չունենա, ինչքան էլ մեծ գիտելիքի պաշար ունենա, նա չի կարող հասնել հաջողության այդ ոլորտում»։

angelina grarum

«Ինչը կարա ձեզ հիասթափացնի մարդուց, ընկերուհուց կամ սիրած մարդուց»։ Հարցին ի պատասխան Անգելինան գրել է․

«Շատ բաներ կան։ Ընկերուհուց աջակցություն երևի չտեսնելը, երբ դու դրա կարիքը ունես։ Սիրած մարդուց ուշադրության պակասը, ջերմության պակասը»։

angelina story
Կիսվել էջում