Մամուլ

Պատրաստվում եմ դատի տալ Տաթևիկ Ռևազյանին

Պատրաստվում եմ դատի տալ Տաթևիկ Ռևազյանին

Hraparak.am-ը գրում է․ Ավիացիոն մասնագետները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ Քաղավիացիայի կոմիտեի և ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի։ Մենք գրել էինք, որ Բելիգիայում բնակվող հայազգի ավիացիոն մասնագետ Ռուբեն Գալուստյանը նամակ է ուղարկել Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությանը՝ EASA-ին, որի սև ցուցակում էլ հայտնվել էր Հայաստանը՝ Տաթևիկ Ռևազյանի և Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով։

Ավիացիոն մասնագետը մասնավորապես եվրոպական կազմակերպությանը խնդրել էր  իրենց ևս տրամադրել Հայաստանին սև ցուցակ գցելու և Քաղավիացիայի կոմիտեի գործունեության վերաբերյալ տեղեկություններ, քանի որ հայկական կողմը ավիացիոն մասնագետներին և շահագրգիռ կողմերին նյութեր չի տրամադրում։

tatevik revazyan

Գալուստյանը կրկին մեզ հետ կապ հաստատեց, և հայտնեց, որ EASA-ն իրենց դիմում- նամակը վարույթ է ընդունել, և իրենք հաջորդ էտապում մի խումբ ավիացիոն մասնագետներով պատարստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ Տաթևիկ Ռևազյանի։

Գալուստյանը նաև նշեց, որ EASA-ից իրենց հաջողվել է պարզել Հայաստանին սև ցուցակ գցելու բազմաթիվ պատճառներից մեկը, այն է, որ ՀՀ ՔԱԿ աշխատակիցները՝ Ռևազյանի գլխավորությամբ չեն համապատասխանում իրենց պաշտոններին, և ավիացիոն ընկերությունները ամենևին կապ չունեն Հայաստանի՝ սև ցուցակում հայտնվելու հետ։

Կիսվել նյութով