Աշխարհ

Չինական ավիակիրները ծով են դուրս եկել

Չինական ավիակիրները լքել են Ցինդաո և Սանյա նավահանգիստները և ծով են դուրս եկել՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցին ընդառաջ, հայտնում է China Times-ը։

Պարզ չէ՝ նավերը շարժվում են դեպի Թայվանի նեղուց, թե՞ մասնակցելու են զորավարժություններին: Սակայն նրանց առաջխաղացումը վկայում է տարածաշրջանում Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական առճակատման սրման մասին, գրում է թերթը։

aviakir

Նշենք, որ Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին զգուշացրել էր Փելոսիի՝ Թայվան այցի հետևանքների մասին:

Նախօրեին էլ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էր հայտարարել, որ Վաշինգթոնը պետք է պահպանի մեկ Չինաստան սկզբունքը և որ Պեկինը կտրականապես դեմ է Թայվանի անկախությանն ու դրսի միջամտությանը։

Սի Ծինփինը Թայվանի հարցով զգուշացրել էր՝ կրակի հետ չխաղալ։

Կիսվել էջում