ԱշխարհՏեսանյութ

Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ազատագրել են ևս երկու գյուղ. Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մարզում ազատագրել են ևս երկու գյուղ. Զելենսկի

Ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Խարկովի մարզի Վասիլենկովո և Արտեմովկա գյուղերը։ Այս մասին հայտնում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր մարտիկները քայլ առ քայլ ապաօկուպացնում են ուկրաինական հողերը։

113-րդ տարածքային պաշտպանության առանձին բրիգադի զինծառայողները Խարկովի մարզում ազատագրել են Վասիլենկովոն և Արտեմովկան»,-նշել է նա։

ukraina zorqer 1

Նախագահն ընդգծել է, որ ազատությունը հեշտ չի տրվում.

«Ուկրաինացի պաշտպաններն իրենց կյանքի գնով պայքարում են մեզանից յուրաքանչյուրի անկախության համար»,- ասել է նա։

Զելենսկին հրապարակել է նաև ազատագրված գյուղերից ուկրաինացի զինվորականների տեսանյութը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում