Աշխարհ

Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի բոլոր շրջաններում դեկտեմբերի 25-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել. հաղորդվում է ռուսական կործանիչների թռիչքի մասին, գրում են ուկրաինական լրատվամիջոցները:

РБК-Украина-ի փոխանցմամբ, Կիևում 3 պայթյուն է որոտացել:

Ռուսաստանի հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումները միլիոնավոր ուկրաինացիների են թողել առանց էլեկտրականության, ջեռուցման և հոսող ջրի: Շաբաթ օրը ռուսական ավիահարվածների հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 68-ը վիրավորվել են Ուկրաինայի հարավային Խերսոն քաղաքում, հայտնել են պաշտոնյաները:

Կիսվել նյութով