Աշխարհ

Ուկրաինայի ամբողջ երկրի տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ երկրի տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Նախնական տեղեկություններով՝ մեծ քանակությամբ հրթիռներ են նկատվել երկրի հարավային շրջաններում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե երկիրն ունի ՀՕՊ համակարգի անհրաժեշտ քանակի ընդամենը 10 տոկոսը:

«Մեզ անհրաժեշտ է փակել օդը, մեր կարողությունները բավարար չեն: Գերմանիան և Միացյալ Նահանգները խոստացել են IRIS-T և NASAMS համակարգեր: Մեզ պետք է այդ կարգի օգնության շատ ավելի մեծ ծավալ, մենք հզոր քայլեր ենք սպասում Ֆրանսիայից և Իտալիայից:

Այլ ասելու բան չկա: Հավատացեք, այն, ինչ ունենք՝ պահանջվածի սոսկ տասը տոկոսն է»,- ասել է Զելենսկին:

kiev ukraina

Նշենք, որ ռուսներն ավելի քան 100 հրթիռ են արձակել ուկրաինական քաղաքների վրա: Զոհվել են տասնյակ մարդիկ:

Ռուսական կողմի հարվածային թիրախները հիմնականում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքներն են, ինչի մասին խոստովանել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կիսվել էջում