ՄամուլՏեսանյութ

«Ուզում եմ ասեմ Ալիևին, թող արխային չընկնի». Տիգրան Արզաքանցյան (Տեսանյութ)

«Ուզում եմ ասեմ Ալիևին, թող արխային չընկնի». Տիգրան Արզաքանցյան (Տեսանյութ)

«Մե քանի օր առաջ, Անկարայում, կատարվեց իրենց թուրքական դեսպանների համաժողովը: Անկարան զգուշացնում է Երեւանին՝ չգնա նոր սադրանքների, բայց ռուսական կողմը հայտարարում է, խաղաղապահները, որ հրադադարի խախտումը կատարվել է Ադրբեջանի կողմից՝ Հայաստանի Արցախի մարզ, ես այդպես եմ կոչում, տարբեր համայնքների ուղղությամբ»,- այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, խոսելով Արցախում վերջին ռազմական էսկալացիայի եւ դրան զուգահեռ տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

«Էրդողանը՝ իրենց նախագահը, համաժողովի ժամանակ, կարեւորում է Երեւանին՝ շուտ կատարի նոյեմբերի 9-ի համաձայնությունը: Բոլորը պահանջում են Երեւանին, Հայաստանի իշխանությունին՝ ի՞նչ կատարի:

Միակողմ են նայում. թուրքերը, ադրբեջանցիները, որը չեն կատարում իրենց պարտականությունները»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը՝ հավելելով. «Ես իսկական պայմանավորվածության պայմանագիրը ոչ մի անգամ չեմ տեսել, միայն լսել եմ՝ ի՞նչ կետեր են պայմանավորվել, ճիշտ կլիներ, որ մեր իշխանությունը ներկայացներ, գոնե մե քանի կարեւոր կետեր, որ հանրությունը, մեր ժողովուրդը, որ տեսավ պատերազմ ու կորցրեց մե քանի հազար հերոս զինվորներ, հայրենասերներ, գոնե մենք տեսնենք՝ էդ պայմանագրի մեջ ի՞նչ ա գրված, ի՞նչ կետեր ա գրված, ի՞նչ պարտավորություններ ունի մեր իշխանությունը՝ հրադադարից հետո»:

aliev erdogan

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի՝ Մոսկվայի ժամանակով 00.00-ին ստորագրված այդ համաձայնությունը Ադրբեջանը քանիցս խախտել է.

«Մեր գերիները մինչեւ հիմա իրենց բանտերում են, տարբեր հոդվածներով դատել են մեր տղաներին, իսկ ինչքան գիտեմ, նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջը գրված է հաստատ այդ կետը, որ պետք է գերիները վերադառնան իրենց տուն:

Որ Հայաստանի սահմաններից ոչ մի կետ չկա այդ պայմանագրի մեջը, Հայաստանի սահմանները կապ չունեն, այսօր ադրբեջանցիները խախտել են, Գեղարքունիքի մարզում լավ գիտեք, որ Վերին Շորժայում եկել են, բնակվել են ու դուրս չեն գալիս, նույնպես Սյունիքի մարզում՝ Սեւ լճում, Գորիս-Կապան հատվածում նույնպես իրենք իրենց դիրքն են ստեղծել ու այսօր էլ պահանջում են իրենք միջանցք՝ Նախիջեւան գնալ-գալու համար:

Մենք այսօր ապրում ենք 21-րդ դարում, բոլոր երկրներն իրար հետ շփվում են, ճանապարհներ ունեն, հարեւանություն են անում, բարեկամություն են անում, բայց եկեք խորը մտածենք, հարգելի հայրենակիցներ, այսօր, Թուրքիայի նախագահն ասում է՝ մենք մեծ ներդրումներ ենք կատարում, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ խաղաղ ապրեն, տարածաշրջանի վրա մեծ աշխատանքներ ենք կատարում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի… ինչ-որ մարդկանց ձեռ առնեն. ամենամեծ վառվըռը դուք եք տարածաշրջանի, ի՞նչ խաղաղությունից եք խոսում, որ կողմը նայենք՝ բոլոր հարեւանների հետ թշնամի եք, Ադրբեջանի հետ էլ նոր եք դարձել բարեկամ, իրար փաթթվում եք, իրար սիրում եք՝ էդի ձեր գործն ա, ինչքան լավ դուք իրար սիրեք-հարգեք, էտի ձեր անձնականն ա:

Եթե Ադրբեջանը չունենար նավթամթերք, գազ, Ադրբեջանը Թուրքիայի պե՞տքն էր, ոչ մի անգամ իրանք իրար հետ բարեկամություն չեն արել»: Տիգրան Արզաքանցյանի վերլուծությամբ՝ ժամանակին Սովետական Միությունը ստեղծեց Ադրբեջանում նավթա եւ գազավերամշակման խոշոր ձեռնարկություններ, ու այդ երկիրն այսօր օգտվում է: Խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրության մասին էլ, քաղաքական գործիչը հիշեցնում է կրոնական տարբերությունների մասին.

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով