Մամուլ

Որ համայնքներում է ՔՊ-ն պարտություն կրել

Որ համայնքներում է ՔՊ-ն պարտություն կրել

Hraparak.am-ը գրում է․ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը կամ 1 միլիոն 112 հազար 396 ընտրողից 472 հազար 528-ը։

Խոշոր համայնքներից Մասիսում 2 ուժերից հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ ստանալով 506 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 341 ձայն:

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հաղթել է ԲՀԿ-ն, որի օգտին քվեարկել է 5231 ընտրող։ ՔՊ թեկնածուի օգտին քվեարկել է 4279 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 639 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 1124 ձայն։

qvear

Հրազդանում գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի որդին, ստացել է ձայների մեծամասնությունը՝ 13377 քվե, 78 %-ը:

Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3332 ընտրող։ ՔՊ-ն Վանաձորում ստացել է 2251 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որն ստացել է 1524 ձայն։

Նոր Հաճն խոշորացված համայնքում հաղթել է «Գագիկ Մաթևոսյան» դաշինքը: Նրա օգտին է քվեարկել 2923 մարդ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 1595:

Ապարան խոշորացված համայնքում ևս ընդդիմադիր «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքին ձայն է տվել ընտրողների 66,69 % -ը (7421), իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 33,31% (3705):

Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք խոշորացված համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջատար է։

Կիսվել էջում